ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար այս օրերի ամենակարևոր խորհրդանիշներից մեկը երկու ոտքը կորցրած զինվորի ոգին էր, որն անկոտրում է: «Ես սա համարում եմ մեծագույն որակ, որ մեր ազգը ցույց տվեց այդ օրերին»,- ԱԺ ճեպազրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:
«Քանի դեռ հողին ենք հանձնում մեր զինվորներին, չեմ կարծում, թե ժամանակն է խորը վերլուծություններ անել, քննադատել: Բայց այս հերոսների մահը իմաստավորված կլինի, եթե հասկանանք, որ այսպես այլևս հնարավոր չի ապրել, մեր պետությունը հիմնովին պետք է վերափոխել»:
Լևոն Զուրաբյանը «մի քանի հարցեր է նշմարում». «Չպիտի հայտնվեինք մի իրավիճակում, որ վտանգը մղվեր բացառապես հերոսականության, սխրանքների հաշվին: Ինչո՞վ էր զբաղված մեր պետությունը քսան տարի: Ինչո՞ւ ռազմաճակատի գիծը բավականաչափ ամրապնդված չէր: Ինչո՞ւ տեխնոլոգիապես հետ ընկանք Ադրբեջանից: Ինչո՞ւ չունեինք անօդաչու սարքեր եւ ժամանակակից այլ սարքեր»: Նա վստահ է` սա բանակի ոչ «կոմպետենտության» հետ կապված չէ, այլ որոշակի հարցերի հետ, որոնք ապագայում կվերլուծեն:
Մանրամասները՝ տեսանյութում:








































