Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանից կվերադառնան՝ զեկուցելու համար նախ Բեռլինում, ապա նաև մի քանի շաբաթ անց՝ ԵԱՀԿ-ում:
«Նրանք (համանախագահները) ներկայումս տարածաշրջանում են և այնտեղ կմնան այնքան, որքան որ անհրաժեշտ է, որպեսզի հստակեցնեն հետագա քայլերն ու տեսնեն, թե ինչ են անելու։ Հետո նրանք պետք է ամեն ինչի մասին զեկուցեն նախագահին։ Այնպես որ ես կարծում եմ, որ նրանք կմեկնեն Բեռլին, ինչից հետո իրենք կորոշեն, թե երբ կժամանեն Վիեննա»,- ասել է նա։
Զանիերն ընդգծել է, որ համանախագահների առաքելությունը չունի ժամանակային սահմանափակում, սակայն նրանք կգան զեկույցի համար։ Նա կարծիք է հայտնել, որ այդ հարցը կտևի մի քանի շաբաթ։









































