Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կարծում է, որ իր թիմը հնարավորություն ունի դուրս գալ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլ»-ի հետ (1:1):
« «Բորուսիա»-ն արժանի չէր հաղթանակի: «Լիվերպուլ»-ից նման խաղ սպասում էինք, իսկ ահա մեզնից սպասում էինք ավելին:
Ի զորու ենք գոլ խփել արտագնա խաղում: Այդքան էլ հիասթափված չենք: Սա ընդամենը դիմակայության առաջին փուլն է: Անհամբեր սպասում ենք Անգլիայում կայանալիք խաղին»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Sports Mole-ը:










































