Facebook սոցիալական ցանցը, TrialPay ընկերության հետ համատեղ, նախատեսում է օգտատերերին վճարել սոցիալական ցանցում գովազդ նայելու դիմաց: Facebook-ը գովազդային յուրաքանչյուր տեսահոլովակ դիտելու դիմաց պատրաստվում է օգտատիրոջ հաշվին փոխանցել այդ սոցիալական ցանցի վիրտուալ միավորները, որոնց միջոցով հնարավոր է վճարել Facebook-ի վճարովի ծառայությունների համար:
Կրեդիտների հավաքումն ունի հետևյալ ընթացքը. Օգտատերը բացում է Facebook-ում առաջարկվող խաղերից կամ այլ հավելվածներից մեկը, տեսնում այնտեղ «հավաքել կրեդիտներ» կոճակը, սեղմում է այդ կոճակը և առանձին էջով նայում գովազդները, որի համար ստանում է կրեդիտները: Այս մասին գրում է Inside Facebook կայքը:
Այս փորձը շատ տարածված է սոցիալական ցանցերում: Այսօր մենք տեղեկացրել էինք Odnoklassniki սոցիալական ցանցում ներդրվող նոր խրախուսական համակարգի մասին: