ԵՄ իշխանությունները քննարկում են ԱՄՆ-ի և Կանադայի՝ ԵՄ այցելել ցանկացող քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հնարավորությունը: Այս մասին Reuters-ին հայտնել է ԵՄ-ի իրազեկ աղբյուրը:
Գործակալությունը նշում է, որ այդ միջոցառումը կարող է ուժեղացնել լարվածությունը երկրների հարաբերություններում, մինչդեռ Բրյուսելն ու ԱՄՆ-ը բանակցում են ազատ առևտրի և ներդրումային գործընկերության մասին համաձայնագրի շուրջ:
Գործակալությունը հայտնում է, որ ներկայումս ԱՄՆ-ում և Կանադայում վիզային ռեժիմ է գործում Ռումինիայի, Բուլղարիայի, Խովաթիայի, Կիպրոսի և Լեհաստանի քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ, Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքացիներից այցագիր չի պահանջվում ԵՄ տարածք մուտքի համար:
Աղբյուրի խոսքով՝ Եվրահանձնաժողովը մտադիր է այս հարցը հաջորդ երեքշաբթի քննարկել: Դրա քննարկմանը եվրոպացիներին դրդել է ԱՄՆ և Կանադայի տարածք «ԵՄ որոշ անդամ-երկրների անձնագրերի տերերի» նկատմամբ առանց վիզայի մուտքի սահմանափակումները հանելուց այդ երկրների իշխանությունների հրաժարվելը:









































