«Ռեալ»-ի պարտությունը լիարժեք չէր լինի, եթե կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն թվիթերյան իր էջում գրառում չկատարեր այդ մասին:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգ»-ին:
«Ճշմարտությունը ցավոտ է: Հիասքա՜նչ ֆիլմ էր: Ուիլ Սմիթը բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկն է»- գրել է Պիկեն:
Իսպանական մամուլը չի բացառում, որ այս գրառումն ուղղված է հենց «Ռեալ»-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «արքայական» ակումբի գրեթե յուրաքանչյուր սայթաքումից հետո Պիկեն իր խոսքն ասում է:







































