«Բանակցային հարցը պետք է շարունակական լինի». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք այսօր թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ»,- հավաստիացրեց նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը ոչ մի հաջողության չի հասել, հուժկու հարված է ստացել և 10 անգամ ավելի կորուստներ ունի:
Նրա խոսքով՝ այս պայմաններում նաև ադրբեջանական կողմն է եղել նախաձեռնողը՝ ստեղծել պայմաններ՝ դադարեցնելու կրակը հետագայում այլ որոշումներ կայացնելու համար:
«Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը ՊԲ-ի ձեռքերում է, մարտավարական օղակներում, տարբեր փեժ կետերում իրականացված գործողությունների արդյունքում որոշակի, չնչին կոնֆիգուրացիայի փոփոխությունները բանակի նախաձեռնության, անմիջական կրակի ներքո են գտնվում և վերահսկվում են ԼՂՀ ՊԲ-ի ղեկավարության և զորամասերի կողմից»,- նշեց նախարարը:
Հարցին, թե այժմ հայկական կողմն ունի՞ կորցրած հենակետեր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չկան այդպիսի հենակետեր «Մարտավարական առումով բոլորը կրակի գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում` Պաշտպանության բանակի կողմից»,-ասաց Ս. Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































