Այսօր Սոֆիայում շուրջ հազար մարդ բողոքի ակցիա էր անցկացնում ընդդեմ Բուլղարիայի նոր կառավարության, որը ձևավորվել է Բուլղարական սոցիալիստական կուսակցության և թուրքական շահերը ներկայացնող «Հանուն իրավունքի և ազատության» շարժման հետ համատեղ: Երթի և դրան հաջորդած հանրահավաքի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ գտնվող հրապարակում: Ակցիայի մասնակիցները բացականչել են՝ «հրաժարական, հրաժարական»: Նրանց ուղեկցել է ոստիկանությունը: Բախումներ չեն գրանցվել:
Ցուցարարները դժգոհ են «Հանուն իրավունքի և ազատության» շարժման՝ դպրոցական ծրագրում թուրքերենի ուսումնասիրման ժամերը ավելացնելու նախաձեռնությունից: Քաղաքացիների զայրույթն է առաջացրել նաև այն հանգամանքը, որ իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել հասարակական վայրերում ծխելու արգելքը: