Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Յուրի Խաչատուրովի և Նաջմեդին Սադիկովի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ի շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին հայտարարել է, որ Խաչատուրովի և Սադիկովի հանդիպումը Մոսկվայում անցկացվել է Ռուսաստանի միջնորդությամբ, և որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում հրադադարի հաստատման մասին։











































