Sunday, 05 07 2026
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Դժբախտությունը երկրների կողմից հավասարութան նշան դնելու մեջ է. ի՞նչ կտա Սարգսյանի այցը Բեռլին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

Պարոն Քոչարյան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով  այսօր Բեռլինում է՝ հանդիպումներ է  ունենալու կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև նախագահ Յոախիմ Գաուկի հետ։ Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական վիճակի ֆոնին այս այցն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։ Առհասարակ,  պաշտոնական Բեռլինի տեսակետներն արդյոք այս հարցում հայամե՞տ են։

Իմ կարծիքն այն է, որ Ալիևը միջազգային հորդորներին դրական պատասխան չի տալիս։ Թեպետ Գերմանիան, ինչպես գիտեք, ԵԱՀԿ նախագահող պետություն է, շատ լավ է, որ Հայաստանի նախագահն այստեղ է։ Նա կարող է որոշ հարցեր պարզաբանել, ինչ որ այստեղի լրատվական թերթերը, հեռուստատեսությունը բավականին ճշգրիտ չեն լուսաբանում: Մի երկու օր առաջ ռեպորտաժում, օրինակ, խոսում էին թե՛ Ալիևը, թե՛ Սարգսյանը, այն մասը ցուցադրեցին, որտեղ Ալիևը խոսում էր զինադադարի մասին, իսկ Սերժ Սարգսյանը նշում էր, որ հայ կամավորները պատրաստ են գնալ Արցախ կռվելու։ Այսինքն՝ ռեպորտաժից հասկացվում էր, թե Ալիևը խաղաղություն է ուզում, իսկ Հայաստանն ագրեսոր է և պատերազմ է ցանկանում։ Հուսով եմ, որ հանդիպման ժամանակ այդ խնդիրը կլուծվի, և տպավորությունն այստեղ այլ կլինի։

– Ձեր դիտարկմամբ՝ միջազգային կառույցները, Մինսկի խումբը, դրա առանձին անդամ երկրները որևէ անելիք ունե՞ն։ Տպավորություն է, որ այս օրերին այդ կոչերին և անհասցե հայտարարություններին ոչ մի ոկղմն էլ արձագանք չէր տալիս, և այս հրադադարն էլ այդ կոչերից ելնելով  չհաստատվեց։

Դժբախտաբար, այդ արձագանքների ամենամեծ խնդիրն այն է, որ հավասարության նշան է դրվում: Ես չեմ տեսել որևէ կառույց, որը հասցեական մոտեցում ցույց տա հայտարարություններում. դա է դժբախտությունը: Ըստ երևույթին, Ադրբեջանն ունի ավելի մեծ լծակներ՝ Թուրքիա, իսլամական պետություններ, առևտրատնտեսական լծակներ, իսկ մենք դա չունենք։ Ես այստեղ եմ տեսնում նաև սփյուռքի պարտականությունը, որը պետք է փորձի միջազգային համայնքին դա բացատրել:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա նրանք էլ են նույնը անում։ Ցավալին այն է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է և շարունակաբար զենք է վաճառում Ադրբեջանին, բայց զարմանալի է, որ մյուս երկու համանախագահները չեն բողոքում Ռուսաստանին. Դա անթույլատրելի և դատապարտելի է։

Գերմանիան նույնպես մշտապես չեզոք,  եթե չասենք՝ ոչ հայանպաստ դիրքորոշում ունի, Ցեղասպանության հարցը մինչև հիմա Բունդեսթագում առկախված է, այդտեղ հսկայական թուրքական համայնք կա, Ղարաբաղի հարցով բոլոր հայտարարություններն էլ անհասցե են նորից։ Այս այցով և հանդիպումներով որևէ բան փոխել հնարավոր կլինի՞։

– Դժբախտաբար, այո, հավասարության նշան կա։ Գերմանիան երբեք չի շեշտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի անունը։ Դժբախտաբար, այն տպավորությունն է ստեղծվում՝ իբր, Հայաստանն է գնացել Ադրբեջանի տարածքները գրավել։ Ընդհանրապես, թե՛ Արցախի, և թե՛ Ցեղասպանության հարցով ես Գերմանիայից որևէ չեզոք կամ արդարացի մոտեցում չեմ տեսնում․ դուք ինքներդ նշեցիք ձեր հարցում՝ ինչպիսի դիրքորոշումներ է ունեցել: Չեմ կարծում թե փոխվի, բայց պետք է սպասենք-տեսնենք՝ մեր նախագահի այցելությունն ինչ ազդեցություն կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում