Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղն ավելի բարդ է լինելու։
«Գերազանց արդյունք է, բայց դեռ դուրս չենք եկել հաջորդ փուլ։ Չէ՞ առջևում պատասխան խաղն է։ Մեզ ավելի բարդ հանդիպում է սպասվում․ «Ատլետիկո»-ն չի հանձնվելու»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Ատլետիկո»-ին սեփական հարկի տակ հաղթել էր 2։1 հաշվով։







































