Հունաստանն ապրիլի 7-ին կմնա առանց ավիահաղորդակցության. քաղավիացիայի ծառայողները հայտարարել են 24-ժամյա գործադուլ։ Հունաստանի օդանավակայանները չեն աշխատի, քանի որ հունական Aegean Airlines և Olympic Air ավիաընկերությունները մի քանի տասնյակ չվերթներ են չեղարկել։
Քաղավիացիայի ծառայողների ֆեդերացիան(OSYPA) միացել է պետական ոլորտի արհմիությունների գործադուլին՝ ընդդեմ սոցիալական ապահովության համակարգի վերահաս լուծարման։
Քաղավիացիայի ծառայողներն առաջ են քաշում ևս մեկ պահանջ՝ «Ո՛չ հունական պետական օդանավակայանների վաճառքին»՝ ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։ Հունաստանի իշխանությունները վաճառքի են հանել 14 օդանավակայան, դրանց գնորդն է գերմանական մի ընկերություն։








































