Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով, հայտնում է Gazeta.ru-ն` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Նշվում է, որ Ռուսաստանն ապահովում է և կապահովի անհրաժեշտ միջնորդական քայլերը, որոնք կոչված են նպաստելու իրավիճակի նորմալացմանը»,- գրված է հաղորդագրությունում:
Նաև «ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը նորացնելու կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի խնդիրի կարվագորման հետագա ճանապարհների փնտրման նպատակներով»:








































