Ճապոնիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և նրա խաղաղ կարգավորման հույս ունի: Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Յասուհիսա Կավամուրայի՝ ապրիլի 5-ին տարածված հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը խիստ կարևոր է հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-նշել է Կավամուրան:
Նրա խոսքով՝ այդ համատեքստում Ճապոնիան «լիովին պաշտպանում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և խաղաղ լուծում է ակնկալում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։










































