Յայա Տուրեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթի»-ից։ Այս մասին հայտարարել է կիսապաշտպանի գործակալ Դմիտրի Սելյուկը։
«Արդեն կարող եմ հաստատել, որ Տուրեն հեռանալու է «Մանչեսթեր Սիթի»-ից։ Մի շարք առաջարկներ ունենք, բայց նոր թիմի հարցում դեռ չենք կողմնորոշվել։ Կարող եմ ասել, որ այս հարցում փողը որոշիչ չէ։
«Ինտեր»-ը մեծ ակումբ է։ Բոլորը գիտեն Տուրեի ու Մանչինիի հարաբերությունների մասին, բայց, ինչպես ասացի, դեռևս որոշում չի կայացվել»,- Սելյուկի խոսքերը մեջբերում է FC Inter News-ը։








































