Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ապրիլի 4-ին հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկեր Թինա Խիդաշելու հետ:Կողմերը քննարկել են ԼՂ շփման գծում ստեղծված լարված իրավիճակը: Այդ մասին հայտնել է ադրբեջանական գերատեսչության պաշտոնական կայքը:
Վերջինիս տարածած հայտարարությունում նշված է, որ Խիդաշելին հույս է հայտնել, որ կոնֆիլիկտը կլուծվի կարճ ժամանակում: Սրանից առաջ Խիդաշելին ԼՂ-ում իրավիճակի սրման հարցը քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ խնդրանքով չեն դիմել Վրաստանին՝ կապված ԼՂ-ում իրավիճակի սրացման հետ: