Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում գրանցված բռնությունների աճով: Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Կանադան խորապես հավատում է, որ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անմիջապես վերադառնալ իրական հրադադարի և ակտիվորեն վերականգնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- շեշտել է Ստեֆան Դիոնը:








































