Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ խաղի վերաբերյալ:
«Պարտավոր էինք հաղթել, եթե ցանկանում ենք չեմպիոն դառնալ: Ֆուտբոլը շատ անկանխատեսելի խաղ է: Երբեմն անսպասելի բաներ են կատարվում: Կարևորն այն է, որ այս հաղթանակը մեզ վստահություն ներշնչեց:
Ապացուցեցինք, որ կարող ենք առավելության հասնել ցանկացած մրցակցի նկատմամբ: «Բարսելոնա»-ն իրեն լավագույնն է համարում աշխարհում, բայց «Ռեալ»-ը հաղթեց նրան «Կամպ Նոու»-ում: Ակնհայտ է, որ կատալոնացիների պաշտպանությունը լավագույնը չէ աշխարհում»,- AS-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:











































