Եթե հիմա պատերազմ լինի, հակառակորդը գլխովին կջախջախվի, եթե մեր բանակը ճիշտ կառավարվի. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայնտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Մենք այս պահին կարիք ունենք իրավիճակին ադեկվատ քաղաքական ղեկավարության, ինչը չունենք, և դա է պատճառը, որ հակառակորդը մեզ հյուծելով ոչնչացնելու մարատավարություն է ընտրել արդեն տարիներ ի վեր»,- նշեց Վ. Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ եթե քաղաքական ադեկվատ ղեկավարություն ունենայինք, ոչ թե այսօր, այլ անցած, նախանցած տարի, երբ մեզ համար հասկանալի էր հակառակորդի որդեգրած մարտավարությունը, պետք էր ուղղակի նրան հարկադրել խաղաղությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































