ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը 4%-ով գերազանցել է անդամակցության կողմնակիցների թվին: Այդպիսին են շաբաթ օրը Opinium սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները՝ գրում է The Observer լրատվամիջոցը:
Առաջիկա հանրաքվեին ԵՄ-ին հետագա անդամակցությանը պատրաստվում է դեմ քվեարկել բրիտանացիների 43%-ը: Հարցվածների 39%-ը պատրաստ է հակադրվել նրանց: Սոցիոլոգները պնդում են, որ որոշիչ կլինի նրանց ձայնը, ովքեր դեռ չեն կողմնորոշվել: Հարցումներին մասնակցել են մոտ 2 հազար բրիտանացիներ:








































