84 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ Չեզարե Մալդինին:
Սպորտային կարիերայի մեծ մասը Մալդինին նվիրել է «Միլան»-ին, որի կազմում հանդես է եկել 1954-1966 թվականներին: «Միլան»-ում Մալդինին անցկացրել է 412 հանդիպում: Որպես խաղացող նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն և 1962/63 մրցաշրջանի Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող:
1967 թվականին նա ավարտել է կարիերան և դարձել մարզիչ` աշխատելով «Միլան»-ում, Իտալիայի հավաքականում և Պարագվայի ազգային ընտրանիում:
Մալդինիի գլխավորությամբ միլանյան ակումբը 1972/73 մրցաշրջանում դարձել է Իտալիայի գավաթակիր և գավաթակիրների գավաթակիր:









































