Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցում կոչ է արել ազդել ԼՂ-ի իրավիճակի վրա ու դադարեցնել բռնությունը։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են. «ԼՂ-ում շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմանը Ռուսաստանի նախագահի արձագանքից, ինչպես նաև իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ձեռնարկած քայլերից, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումից հետո Սերգեյ Լավրովը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ և կոչ է արել ազդել իրավիճակի վրա՝ բռնությունը դադարեցնելու համար»։












































