Բացի ամենատարածված վնասակար սովորություններից, կան նաև այնպիսիները, որոնց վրա շատերը անմիջապես ուշադրություն չեն դարձնում: Newsyou.info-ն ներկայացնում է դրանցից 8-ը:
Մեծ սեր մաստակի նկատմամբ
Միշտ նույն կողմով մաստակ ծամելը կարող է հանգեցնել ատամնացավի, ականջի ցավի և գլխացավի: Հիշեք, որ մաստակ կարելի է ծամել միայն ուտելուց հետո բերանի խոռոչը մաքրելու և թարմացնելու նպատակով:
Գրասենյակային կեղտոտ բաժակ
Ամեն անգամ թեյ կամ սուրճ խմելուց հետո լվացեք բաժակը միանգամյա օգտագործման անձեռոցիկով:
Կրծած մատիտ
Գրիչի կամ մատիտի պոչը կրծելու սովորույթը հանգեցնում է ատամների էմալի ճաքերի, ինչպես նաև վտանգավոր է լնդերի համար:
Կենդանիների հետ շփվելուց հետո անլվա ձեռքեր
Կենդանիների հետ շփումը կարող է հանգեցնել ճիճուների առաջացման: Ամեն անգամ կենդանիների ձեռք տալուց հետո հարկավոր է լվանալ ձեռքերը:
Հոդերի շրխկացնում
Հիշեք, որ ամեն հոդ ունի իր պարկը, շրջապատող ջլերը և մկանները: Երբ մարդը պարբերաբար շրխկացնում է հոդերը, առաջանում են միկրովնասվածքներ: Մասնագետները խորհուրդ են տալիս կիսակոշտ գնդակով հանել դաստակի լարվածությունը:
Զուգարանից հետո չլվացված ձեռքեր
Տղամարդկանց 62 և կանանց 40%-ը զուգարանից դուրս են գալիս ձեռքերը չլվացած: Դա կարեղ է հանգեցնել բազմաթիվ աղիքային հիվանդությունների:
Վտանգավոր սուտ
Ստելը վատ է: Հաճախակի խաբելը կարող է հանգեցնել քնի և ախորժակի խանգարման և նույնիսկ սիրտ-անոթային, շնչառական կամ աղեստամոքսային հիվանդությունների: Այդ պատճառով խրոնիկական ստախոսությունը վնասակար է առողջությանը:
Հանգստյան օրերին մինչև ճաշի ժամը քնելը
Դա ինքնազգացողության խնդիրներ է առաջացնում: Այդպիսի հանգստի սիրահարների մոտ նկատվում է ավելորդ քաշ և խոլեստերինի բարձր մակարդակ:






































