«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Goal.com-ի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի ելույթներին:
«Դեռևս կարող ենք հայտնվել առաջին եռյակում: Ֆուտբոլիստները հավատում են: Բացի այդ, կարող ենք նվաճել Անգլիայի գավաթը: Այդ իսկ պատճառով պայքարելու տեղեր կան:
Պետք է առավելագույնն անել արդեն «Էվերթոն»-ի հետ առաջիկա խաղում: Այդ խաղը շատ կարևոր է: Չպետք է թուլացնել տեմպը «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակից հետո»,- հայտարարել է Վան Գալը:






































