Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության գագաթնաժողովը այդ ձևաչափով վերջինն է՝ ասվում է մասնակիցների համատեղ կոմյունիկեում։
«Մենք ընդգծում ենք, որ առանցքային պատասխանատվությունն ու կենտրոնական դերը միջազգային միջուկային անվտանգության ճարտարապետության ուժեղացման գործում, միջազգային խորհրդատվությունների մշակումը և կազմակերպությունների ու երկրների կողմից միջուկային անվտանգության ոլորտում գործողությունների իրագործման ու համակարգման գործում առաջատար դերը պատկանում է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Կոմյունիկեի հեղինակները նաև ընդգծել են, որ միջուկային անվտանգության ոլորտում աշխատանքի համակարգումը կշարունակվի 2010, 2012 և 2014թթ. գագաթնաժողովների արդյունքների, ինչպես նաև 2010 թվականի աշխատանքային պլանի հաշվառմամբ։
Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին այս անգամ չի մասնակցել Ռուսաստանը, վերջինն է՝ կապված Օբամայի պաշտոնավարման ավարտի հետ, ում էլ պատկանում էր երկու տարին մեկ անցկացվող այդ ֆորումի ստեղծման գաղափարը։










































