«Ես իմ ընտրվելու հավանականությունը գիտեմ, համոզված եմ՝ վերընտրվելու եմ». այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հրազդանի 14-ամյա քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը:
Ա. Դանիելյանը հակառակորդ թեկնածուի կողմից մեղադրվում է բյուջեն մսխելու և ոչինչ չանելու մեջ, իսկ վերջինս հավաստիացնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում լուծել է քաղաքաշինական բոլոր խնդիրները, ջրամատակարարման, տանիքապատման հետ կապված խնդիրներ, ասֆալտապատում է իրականացրել…
Նրա խոսքով՝ Հրազդանում միշտ էլ թափանցիկ ընտրություններ են անցկացվել:
Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքպետի ընտրությունները կկայանան ապրիլի 17-ին: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել 3 կուսակցություններից՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանից բացի՝ «Քաղաքացիական պայմանագրից»՝ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































