Հռոմում Հարավային Օսիայի սպասվող պաշտոնական ներկայացուցչության բացման կապակցությամբ Իտալիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հատուկ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ տվյալ հաստատությունն Իտալիայում չունի «ոչ մի ճանաչում և առավել ևս դիվանագիտական կարգավիճակ»:
ԱԳՆ-ն հաստատել է «դիրքորոշումը, որը կիսում է Եվրամիությունը և ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր երկրները՝ Հարավային Օսիայի անկախության և ինքնիշխանության չճանաչման հարցում»: Բացի այդ, փաստաթղթում արտահայտվում է «Վրաստանի տարածքային ամբողջականության լիակատար աջակցությունը, որի մաս է հանդիսանում Հարավային Օսիան»:
Իտալիայում Հարավային Օսիայի ներկայացուցիչ Մաուրո Մուրջան այդ կապակցությամբ հայտնել է RIA Novosti-ին, որ Հարավային Օսիայի պաշտոնական ներկայացուցչությունը Հռոմում կբացվի շաբաթ օրը:
Միաժամանակ, նա տարակուսանք է հայտնել Իտալիայի ԱԳՆ-ի դիրքորոշման վերաբերյալ:









































