Tuesday, 07 05 2024
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից

Վարչապետը չի դիմել դատախազություն` պարզելու, թե ով է «դավադրություն կազմակերպել» իր դեմ

«Դատախազությունը դեռ որևէ դիմում չի ստացել վարչապետից»,- «Առաջին լրատվական»-ի հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմե՞լ է դատախազություն` Կիպրոսի օֆշորային գոտում իր անվամբ գրանցված սեփականության հետ կապված հանգամանքները պարզելու համար, պատասխանեց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ «ներկայացված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, որ դրան իրավական գնահատական տան, և մեղավորները պատժվեն»։

Նշենք, որ «Հետք»-ում տպագրվել է Կիպրոսի պետռեգիստրի փաստաթուղթ, համաձայն որի՝ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: Իսկ գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ այդ ընկերությունն առնչություն ունի իր ունեզրկման հետ:

«Հետք»-ում հրապարակված ու մամուլով տարածված հոդվածից հետո վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը հայտարարել էր. «Հույս ունենք, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այն կեղծարարին, ով որ վարչապետի անվան տակ կազմակերպություն է գրանցել կամ գրանցել է, թե չի գրանցել, և հանրությունը կիմանա ճշմարտությունը»,- ասել էր վարչապետի մամլո խոսնակը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել Կիպրոսի իշխանություններին` Կիպրոսի օֆշորային գոտում վարչապետի սեփականության հետ կապված «դավադրության» հեղինակներին պարզելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում