Monday, 13 05 2024
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները

Ալիևը քաղբանտարկյալներին օգտագործում է որպես բանակցային մանրադրամ. միջազգային մամուլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցի կապակցությամբ մի խումբ ադրբեջանցի ներկա և նախկին քաղբանտարկյալներ հրապարակումներով են հանդես եկել միջազգային մամուլում: The Washington Post-ում հրապարակված բաց նամակը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան գրել է Բաքվի բանտից: «Ես լրագրող եմ և իմ միակ «հանցագործությունը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և նրա կառավարության հսկայական կոռուպցիան հետաքննելն էր… Ալիևն այս շաբաթ Վաշինգտոնում մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի հրավերը նախագահ Օբամայից ստանալու համար ստիպված էր ներում շնորհել մի քանի քաղբանտարկյալների: Չնայած նրանք ազատ արձակվեցին, սակայն նրանց արգելվեց երկրից դուրս գալը, և արդարությունը չվերականգնվեց»,- գրում է Իսմայիլովան:

Այն հարցին, թե ինչու հենց հիմա բաց թողնվեցին քաղբանտարկյալները, ինչն էր փոխվել, Իսմայիլովան պատասխանում է, որ նրանք փոխանակվեցին Օբամայի հետ ձեռքսեղմումով կամ նավթի գնի անկման պայմաններում քայքայվող տնտեսությունը փրկելու համար Համաշխարհային բանկից վարկով:

«Ալիևն անամոթաբար օգտագործում է քաղբանտարկյալներին որպես բանակցային մանրադրամ` իր արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար: Եվ ենթադրվում է, որ ազատվածները պետք է ուրա՞խ լինեն: Ես ուրախ, շատ ուրախ եմ, որ որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, սակայն նրանց և իմ պայքարը չի ավարտվել: Ես խաղալիք չեմ, որպեսզի Բաքվի կամ Վաշինգտոնի դիվանագիտական առաջընթացի համար օգտագործվեմ: Մենք ռեժիմի գերիներն ենք բանտում, թե նրանից դուրս»,- գրում է Խադիջա Իսլմայիլովան` հորդորելով ԱՄՆ նախագահ Օբամային հարցնել Ալիևին, թե երբ է վերջինս պատրաստվում դադարեցնել ճնշումներն ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ կամ երբ է նա պատրաստվում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

«Սրանք կարևոր հարցեր են: Նրանք չպետք է մնան անպատասխան: Եվ մենք կպայքարենք մինչև արդարությունը լիովին հաղթանակի»,- եզրափակում է լրագրողը:

Մեկ այլ նմանատիպ հրապարակում էլ հեղինակել են նախկին քաղբանտարկյալներ Ինտիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը և Անար Մամադլին The Guardian-ում: «Մեր երկրի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վաշինգտոնում մասնակցում է աշխարհի ժողովրդավարական երկրների առաջնորդների հանդիպմանը: Սակայն մեր երկիրը գործող ժողովրդավարություն չէ»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ իրենք երկրի վերջին քաղբանտարկյալները չեն. դեռ բանտում են Խադիջա Իսմայիլովան, Իլգար Մամադովը և ուրիշներ: Նրանք շեշտում են, որ Ադրբեջանում բացակայում է օրենքի գերակայությունը, չեն հարգվում մարդու հիմնարար իրավունքները: «Մենք բոլորս ներգրավված ենք այնպիսի ոլորտներում, որոնք լիովին օրինական են ցանկացած ժողովրդավարությունում: Եթե Ադրբեջանն այդպիսին է, ապա կառավարությունը չպետք է միջամտի մեր գործունեությանը: Սակայն Ադրբեջանը կկարողանանք համարել լիովին գործող ժողովրդավարություն միայն այն դեպքում, երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, կտիրի օրենքի գերակայություն, իսկ հասարակական կազմակերպություններն էլ կկարողանան ազատ գործել»,- ամփոփում են հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում