Christie’s-ն աճուրդի է հանել «Երկնագույն Օպենհայմեր» հազվագյուտ ադամանդը։ Այս մասին հայտնում է Rambler News-ը: Դրա արժեքը գնահատվում է 45 միլիոն դոլար:
14.6 կարատ քաշով այս ադամանդը դարձել է ամենախոշոր քարն իր տեսակի մեջ, որը Christie’s-ը երբևէ հանել է վաճառքի: Աճուրդը տեղի կունենա մայիսի կեսերին, Ժնևում:
Քարին անունը տվել է դրա նախկին տերը՝ Ֆիլիպ Օպենհայմերը: Նրա ընտանիքն 85 տարի բաժնետեր է եղել ալմաստի De Beers ընկերությունում, 2011 թվականին այն վաճառվել է 5.1 միլիարդ դոլարով:












































