ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է մոտ ժամանակներս այցելել Ուկրաինա: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:
ԱՄՆ-ում Պորոշենկոն հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Զրուցակիցները պայմանավորվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման մասին, «ինչին կնպաստի մոտ ժամանակներս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Ուկրաինա»:
Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Վաշինգտոնում նա մասնակցում է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:











































