Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր ժողովի երկու պալատները հաստատել են նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը՝ ժամում 15 դոլար չափով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այդ ցուցանիշին պետք է հասնել աստիճանաբար՝ մինչև 2022 թվականը:
Նախագիծը այժմ պետք է ստորագրի նահանգապետ Ջերի Բրաունը: Նշվում է, որ այդ դեպքում Կալիֆոռնիան կդառնա առաջին նահանգը նվազագույն աշխատավարձի այդպիսի բարձր մակարդակով: Այժմ այն կազմում է ժամում 10 դոլար, որը գերազանցում է երկրում նվազագույն աշխատավարձի միջին մակարդակը:









































