Հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը հուդայականություն է ընդունել: Այդ մասին նա պատմել է հոլանդական NOS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է STMEGI-ը:
Դերասանի խոսքերով՝ այդ որոշումն իր մոտ առաջացել է տարերայնորեն: «Բանը նրանումն է, որ ես ունեմ հրեա ազգականներ: Եվ հպարտանում եմ հերոսական հրեա ժողովրդով, որը կարողացել է դիմադրել իրեն թվով մի քանի անգամ գերազանցեղ հակառակորդներին: Ես նկատի ունեմ արաբական երկրները, որոնց հարկ է եղել զսպել»,- հայտարարել է Վան Դամը:
Նա նաև ասել է, որ մոր կողմից իր տատիկը եղել է հրեա: Վան Դամը տարին մի անգամ մեկնում է Երուսաղեմ և այնտեղ պարտադիր այցելում է Լացի պատ:









































