Բրիտանական Հարթֆորդշիրի համալսարանի ուսանողները 3D տպիչով ստեղծված հագուստների հավաքածու են ներկայացրել: Մոդելների յուրահատկությունն այն է, որ ուրվագիծը և չափը հնարավոր է փոխել արդեն պատրաստի հագուստի վրա: Այդ մասին հայտնում է WWD-ն:
Դեկանի տեղակալ Շոն Բորսթրոքի խոսքերով՝ համալսարանում նախատեսել են անել մի բան, որը կլիներ նորաձևության և ժամանակակից տեխնոլոգիաների հանգույցում:
Հավաքածուում ներառվել է տարբեր գույների զգեստների 8 մոդել: Արտադրության տևողությունը կախված է եղել կառուցվածքի բարդությունից, օրինակ՝ մեկ զգեսի ժամանակ պահանջվել է մոտ 62 ժամ: Հագուստի գները դեռ հայտնի չեն:










































