«Օրլանդո Սիթի»-ի կիսապաշտպան Կական հուսով է, որ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մարզական կարիերան կշարունակի MLS-ում։
34-ամյա իսպանացին ամբողջ մարզական կարիերան անցկացրել է Մադրիդի «Ռեալ»-ում, իսկ նախորդ ամառ տեղափոխվել «Պորտու»։
«Հուսով եմ՝ Կասիլյասը կտեղափոխվի MLS, և դա տեղի կունենա այս ամռանը։ Նա ինձ անձամբ է ասել, որ առայժմ ցանկանում է խաղալ Պորտուգալիայում։ Բայց դրանից հետո նրան ցանկանում եմ տեսնել մեր լիգայում»,- հայտարարել է Կական։
Հավելենք, որ Կական ու Կասիլյասը «Ռեալ»-ում հանդես են եկել 2009-2013թթ։








































