Բելգիայի շտապօգնության ծառայության աշխատակիցները Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարության կողմից ստացել են նախազգուշացում այն մասին, որ նրանք ահաբեկիչների պոտենցիալ թիրախ են։ Այս մասին հայտնում է Het Laatste Nieuws թերթը։
«Ձեզ անհրաժեշտ է դրսևորել բարձր զգուշավորություն, որպեսզի թույլ չտաք Ձեր մեքենաների կամ համազգեստի հափշտակություն»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ահաբեկիչների մոտ շտապօգնության մեքենայի, փրկարարի կամ բժշկի հագուստի առկայությունը թույլ կտա նրանց առանց խոչընդոտի տեղաշարժվել քաղաքում՝ շրջանցելով ոստիկանական բոլոր ջոկատաշղթաները։









































