Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր 50–րդ գոլն է խփել ազգային թիմի կազմում:
Մեսսին գոլի հեղինակ է դարձել աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի «Բոլիվիա»-ի դեմ հանդիպման 30-րդ րոպեին, երբ արգենտինական թիմի առաջատարը դիպուկ իրացրել է 11 մետրանոցը:
Ընդհանուր առմամբ Մեսսին 106 հանդիպում է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում:







































