ՖԻՖԱ-ն վարչական պատասխանատվության է ենթարկել մի քանի ակումբների տրանսֆերային գործարքների կանոնների խախտման պատճառով:
Հոլանդական «Տվենտե»-ն, բրազիլական «Սանթոս»-ը, իսպանական «Սևիլիա»-ն ու բելգիական «Սենթ Տրույդեն»-ը տուգանվել են ֆուտբոլիստների հետ պայմանագրի կնքմանը երրորդ կողմի միջամտության համար:
«Տվենտե»-ն տուգանվել է 169 հազար, «Սանթոս»-ը՝ 69 հազար, «Սևիլիա»-ն՝ 50 հազար, «Սենթ Տրույդեն»-ը՝ 55 հազար եվրո:





































