Կիպրոսի ուժայինները ձերբակալել են եգիպտական օդանավն առևանգողին։ Այս մասին հայտնում է կիպրական «Սիգմա» հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ կասկածյալի մոտ պայթուցիկներ չեն հայտնաբերվել։
Առևանգողի ձերբակալության լուրը հաստատել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը։
Արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը ցույց է տվել առևանգող Սեյդ ադ-Դին Մուստաֆայի լուսանկարը։ Ակնոցներով, բաց գույնի մազերով տղամարդը երևում է տարբեր առարկաներով լցոնված «շահիդի գոտիով»։








































