Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը չի մասնակցի Իտալիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
DFB-ն նշում է, որ Նոյերը հեռացել է հավաքականի տեղակայման վայրից ստամոքսային ցավերի պատճառով: Նոյերն ապաքինման գործընթացը կշարունակի Մյունխենում:
Այսպիսով՝ Մանուել Նոյերը չի կարողանա օգնել գերմանացիներին Իտալիայի հավաքականի հետ մարտի 29-ին «Ալիանս Արենա»-ում կայանալիք խաղին:







































