Մոսկվայում ավարտվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել պարտիան Հիկարու Նակամուրայի հետ, որին հաղթել էր առաջին շրջանում:
Ավարտվել են նաև Անիշ Գիրի – Վասելին Տոպալով և Պյոտր Սվիդլեր – Վիշվանաթան Անանդ պարտիաները: Այս պարտիաներում ևս գրանցվել է ոչ-ոքի արդյունք:
Այժմ հաղթողի կոչման համար պայքարում են ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Այս պարտիայի ելքը կորոշի մրցաշարի հաղթողի անունը:
Ներկայացնում ենք մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ՝
1. Ֆաբիանո Կարուանա – 7.5 միավոր
2. Սերգեյ Կարյակին – 7.5
3. Վիշի Անանդ – 7.5
4. Պյոտր Սվիդլեր – 7
5. Լևոն Արոնյան – 7
6. Անիշ Գիրի – 7
7. Հիկարու Նակամուրա – 7
8. Վասելին Տոպալով – 4.5







































