Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պետրոս Էվթիմիուն:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երևանում հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պետրոս Էվթիմիուի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: