Ֆլորիդա նահանգի 9-ամյա բնակչուհին դարձել է BFX24-ի` ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից մշակված ֆիզիկական նախապատրաստության 24-ժամյա թեստի ամենաերիտասարդ մասնակիցը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Միլլա Բիզոտոն վազել է 58 կմ, լողացել 8 կմ և հաղթահարել 25 խոչընդոտներից կազմված գիծը, այդ թվում՝ ցեխի միջով սողացել է փշալարերի տակով և պարանով ժայռ մագլցել։ Օրվա ընթացում երեխան ընդամենը 4 ժամ է քնել։
Միլլան եղել է մրցույթի՝ 18 տարեկանից ցածր տարիքի միակ մասնակիցը։

Մրցույթը կայացել է մարտի 4-ին և 5-ին, Մայամիում, սակայն Բիզոտոյի հաջողությունների մասին միջազգային ԶԼՄ-երը հայտնում են միայն հիմա։
Աղջիկը հաջողության համար «պարտական է» դպրոցում իր դեմ ուղղված մյուս աշակերտների ծաղրին՝ կապված ոչինչ խաղալ չկարողանալու հետ։
Շաբաթական 5 օր նա մարզվում է հոր մարզասրահում։












































