Բելգիայի ոստիկանությունը տարածել է տեսահսկման խցիկների կողմից մարտի 22-ին արված տեսագրություն՝ օդանավակայան մտնող մահապարտներով։ Նպատակը նոր վկաների որոնումն է։
Տեսանյութը տարածվել է YouTube վիդեոհոսթինգով և բելգիական հեռուստաալիքներով։
Ավելի վաղ ոստիկանությունն այդ տեսագրությունից վերցված միայն լուսանկարներ էր ցուցադրել։








































