Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ձեռք է տվել, պետք է խաղա մինչև վերջ

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում զարգացումներ, որոնք անգամ իմիտացիոն լինելու պարագայում չեն կարող զգալի հետք չթողնել ներքին կյանքի հետագա դասավորությունների համար: Եվ դրա վկայությունն այն է, որ ներքաղաքական գործընթացում կարծես թե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից ազատվելու և նրա ստվերից դուրս գալու Սերժ Սարգսյանի մղումը: Դրա հերթական վկայությունը կարելի է համարել այսօր «Ժամանակ» թերթի դեմ Քոչարյանների ընտանիքի հայցի առիթով կատարված իրադարձությունը, երբ վճիռ հրապարակելու փոխարեն դատարանը որոշեց նորից սկսել դատաքննության փուլը: Այդպիսով, մամուլի դեմ Քոչարյանների սկսած հայցարշավի ընթացքում տեղի է ունենում նկատելի շրջադարձ: Խնդիրը տվյալ պարագայում կոնկրետ դեպքը չէ, այլ դրա դիտարկումը ընդհանուր երևույթի և պրոցեսների շրջանակում:

Իսկ այդժամ դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանը սկսել է Քոչարյանից սահմանազատվելու զգալիորեն տեսանելի և նույնիսկ շոշափելի գործընթաց: Ինքնին հասկանալի է, որ սահմանազատումը տվյալ դեպքում ենթադրում է ավելի լավը երևալու տրամաբանություն, հակառակ պարագայում սահմանազատման իմաստն է կորում ընդհանրապես: Հետևաբար, անկախ այն շարժառիթներից ու պատճառներից, որոնք Սերժ Սարգսյանին ստիպում են գնալ այդ քայլին, քայլն ինքնին չի կարող նշանակալի ազդեցություն և հետք չթողնել ներքաղաքական զարգացումների տրամաբանության վրա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի քայլերն ինչ որ մարգինալ քաղաքական ուժի կամ հասարակական կազմակերպության չեն վերաբերում կամ առնչվում, կամ ուղղված:

Խոսքը Հայաստանի պատմության մի կարևոր ժամանակահատվածի մասին է, որն ասոցացվում է Ռոբերտ Քոչարյան անվան, ոճի, մտածողության, տեսակի հետ: Հետևաբար այդ ամենից սահմանազատվելու ընդգծված քաղաքականության մեկնարկը ինքնին ենթադրում է բավական լուրջ պատասխանատվություն բոլոր իմաստներով, և բոլոր դեպքերում: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ներկայումս իրեն դրել է մի իրավիճակում, երբ բավական հրապարակային և կոնկրետ պատասխանատվություն է ստանձնում Հայաստանում այդ իմաստով որակական փոփոխություններ իրականացնելու, այսինքն Քոչարյանից մինչև վերջ սահմանազատվելու համար: Այստեղ խնդիրը ոչ թե անձից, այլ մի ամբողջ ժամանակաշրջանից, հետևաբար մի ամբողջ համակարգից սահմանազատվելու մասին է:

Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պետք է անխուսափելիորեն լուծարի այն համակարգը, որ ժառանգություն է ստացել Քոչարյանից, և ոչ թե համակարգի համար Քոչարյանին փոխարինի իրենով: Իհարկե, այստեղ կա համակարգային դիմադրության խնդիր, բայց Սերժ Սարգսյանի իշխանական երկարակեցության գաղտնիքը այդ դիմադրությունը հաղթահարելու, ոչ թե շրջանելու և դրանից խուսափելու մեջ է: Սերժ Սարգսյանը, համաձայն շախմատի կանոնի, փաստացի «ձեռք է տվել» խաղաքարին և ստիպված է խաղալ մինչև վերջ, այլապես կիսատ խաղը կարող է լինել հենց Սերժ Սարգսյանի կարիրայի վերջը: Իսկ այդ խաղում հասարակությանը թերևս հարկ է մինչև վերջ կատարել մրցավարի իր պարտականությունը, սահմանելով բավական բարձր կանոններ և պահանջելով տեղավորվել այդ կանոնների շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում