Tuesday, 07 05 2024
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը

ԲՀԿ-ում Ծառուկյանի մերձավորները հեռանում են և՛ կուսակցությունից, և՛ Հայաստանից

2010 թվականից ԲՀԿ անդամ և ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանն ու նրա հայրը` Լոռու նախկին մարզպետներից Ստեփան Այվազյանը, ովքեր ԲՀԿ-ն ներկայացնող ծանրակշիռ անձինք են Վանաձորում և Լոռու տարածաշրջանում, կուսակցությունը լքելով` Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: «Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել այժմ Ռոստովում բնակվող Արմեն Այվազյանին, ով Վանաձոր համայնքի 2-րդ գումարման և ներկայումս գործող ավագանու անդամ է, բիզնեսմեն:

– Ըստ տեղեկությունների` երկրից հեռանալուց առաջ Դուք և Ձեր հայրը լքել եք կուսակցությունը: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Այո, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ես և հայրս ներկայացրել ենք: ԲՀԿ մտնելիս մենք առաջնորդվել ենք մեկ սկզբունքով, որ կարողանանք կուսակցական աշխատանքով ևս օգտակար լինել հասարակությանը, իրագործել ԲՀԿ ծրագրերը, բայց այսօր, ինչպես տեսնում եք, ես Հայաստանում չեմ և փորձում եմ աշխատանք գտնել ՌԴ-ում:

– Արմե՛ն, ԲՀԿ-ից որպես անհա՞տ եք հիասթափված, ով սպասելիքներ ուներ կուսակցությունից ու նրա առաջնորդներից, և որոնք այդպես էլ չիրականացան, թե՞ կուսակցության քաղաքականությունից եք դժգոհ ու դրա իրականացման մեթոդներից: Արդյո՞ք ԲՀԿ-ից դուրս գալը քաղաքական դրդապատճառներ ունի:

– Ես չեմ ցանկանում քննարկել ԲՀԿ-ի ծրագրերը կամ իրականացման մեթոդները, պարզապես ես այնտեղ ինձ ապագայում չեմ տեսնում: Ես հիասթափված եմ ՀՀ ներկա վիճակից: Ցավում եմ, որ մեր երկրում մարդիկ ուզում են աշխատանք գտնել և իրենց գոյությունը պահել, բայց չեն կարողանում: Եվ այսօր, երբ ես ինքս էլ չեմ կարողանում իմ առօրյան ապահովել, չեմ ցանկանում նաև կուսակցական աշխատանքով զբաղվել: Եվ անկեղծ կլինեմ, որ ԲՀԿ-ում ես անելիք այլևս չունեմ: Ես և հայրս երբևէ կուսակցությունից որևէ պաշտոն չենք ստացել, փորձել ենք մեր հարցերն ինքներս լուծել: Այսօր ես ուզում եմ իմ հարցերով զբաղվել:

– Տեղեկություններ ունենք, որ Վանաձորում ԲՀԿ-ականների շրջանում կուսակցությունը լքելու տրամադրություններ կան. Ձեզ հետ միասին Ձեր անդամագրած կուսակցականները` մոտ 1500 հոգի, նույնպես դիմումներ են պատրաստել, և հավանական է, որ հետևեն Ձեզ: Տեղյա՞կ եք այդ մասին:

– Ասեմ, որ այս պահին դիմումներ գրողներ չեն եղել: Բայց մեր գրասենյակն անդամագրել է մոտ 2000 հոգու, և բացառված չէ, որ այն մարդիկ, ում համար կուսակցությունում մեր լինելը կարևոր է, իրենք էլ հեռանան: Ամեն դեպքում ես չեմ ցանկանա պատճառ լինել ուրիշների որոշման համար։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր կուսակցական պատկանելությունը:

– Վանաձորում Ձեզ բոլորը ճանաչում են որպես հաջողակ գործարարի, և զարմանալի է, որ արտագնա աշխատանքի եք մեկնել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Աշխատանքի խնդիր կա, և ոչ մի գործարար երաշխավորված չէ խնդիրներից նման երկրում: Պարզապես ես ցավում եմ, որ մարդը, ով ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, պետհամալսարանը, ստացել մագիստրոսի կոչում, ծառայել հայոց բանակում, 2 անգամ ընտրվել ավագանու անդամ երիտասարդ տարիքում, մեր երկրում աշխատանքի խնդիր ունի: Այ սա է ինձ համար ամենից ցավալին: Իմիջիայլոց՝ ասեմ, որ հրաժարվել եմ նաև Լոռու մարզի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

– ԲՀԿ-ում գիտեի՞ն, որ աշխատանքի խնդիր ունեք:

– Այո, տեղյակ էին, որ աշխատանք չլինելու համար գնում եմ: Ի դեպ, հայրս կուսակցության պատճառով է իր աշխատանքից հրաժարվել (հարկայինի պետի տեղակալի պաշտոնից` հեղ.) և հիմա նույնպես գործ չունի:

– Ձեր խնդիրների մասին գրասենյա՞կն էր տեղյակ, թե՞ անմիջապես ղեկավարությունը:

– Մենք միայն Ծառուկյանի հետ ենք շփվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում