Մեծ Բրիտանիայի 7 նախարարություններ՝ ներառյալ արդարադատության, էներգետիկայի և կապի նախարարությունները, համաձայնվել են 2015-2016թթ. ֆինանսական տարվա ընթացքում ծախսերը կրճատել 10%-ով: Ֆինանսական տարին կսկսվի 2015թ. ապրիլի 1-ից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնին:
«Դա մեզ թույլ կտա կրճատել դեֆիցիտը և գումար ծախսել այն նախագծերի վրա, որոնք, ինչպես ինձ թվում է, հասարակությունը ցանկանում է տեսնել»,- ասել է Օսբորնը:
Նախարարությունների հետ պայմանավորվածություններն ապահովում են վերոնշյալ ժամանակահատվածում նախարարի հայտարարած 11.5 միլիարդ ֆունտ սթեռլինգի չափով կրճատումների շուրջ 20%-ը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը կարծում է, որ պետք է հնարավորություն գտնել կրճատելու ևս 8 միլիարդ դոլար՝ մինչ բյուջեի նախագիծը ներկայացնելը, որին մնացել է մեկ ամիս: