Sage Open հանդեսում տպագրված հոդվածի հեղինակների կարծիքով՝ 2014 թ. այն ամերիկացիների թիվը, ովքեր հավատում են Աստծուն, հասել է պատմական մինիմումի:
Համաձայն General Social Survey-ի անցկացրած ընդհանուր հարցման տվյալների, որին մասնակցել է 58 893 մարդ, պարզվել է, որ 2014 թ. 80-ականների համեմատ երբևէ չաղոթած ամերիկացիների թիվը հինգ անգամ ավելի մեծ է: Իսկ Աստծու գոյությանն առհասարակ չհավատացող մարդկանց թիվը կրկնապատկվել է:
Բացի դրանից՝ ամերիկացիներն այսօր ավելի ու ավելի հազվադեպ են այցելում եկեղեցի և իրենց հավատացյալ համարում: Հատկապես 18-29 տարեկան ամերիկացիները:
Կարևոր է, որ ավանդական հոգևոր ուղղությունների տարածվածության անկումը չի ուղեկցվում այլընտրանքային ուղղությունների աճով: