Friday, 19 06 2026
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել

Կառավարության օժանդակությամբ Հրազդանի ցեմենտի գործարանն ստեղծել է 400 նոր աշխատատեղ

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում գործող ձեռնարկությունների գործունեությանը, զարգացման ծրագրերին, հնարավորություններին և առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ հայրենական արտադրությունն ունի հետագա զարգացման մեծ ներուժ, ինչÕ « իրացման համար կարևորվել է պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ՝ ուղղված տեղական արտադրությանը նոր զարկ տալուն և արտահանման ծավալների մեծացմանն ու ընդլայնմանը:

Տնտեսվարողները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդիրներին ամենօրյա ուշադրություն ցուցաբերելու, ականջալուր լինելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության աջակցության համար: Մասնավորապես, Հրազդանի ցեմենտի գործարանի գործադիր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը և «Ավտոմատիկա» ընկերության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը կարևորել են կառավարության առարկայական օժանդակությունը, ինչի շնորհիվ Հրազդանի ցեմենտի գործարանը կարողացել է ներգրավել անհրաժեշտ շրջանառու միջոցները, վերսկսել արտադրությունը և ստեղծել 400 նոր աշխատատեղ, իսկ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն առաջիկայում նոր ներդրումների իրականացմամբ աշխատատեղերի թիվը ներկայիս 50-ի դիմաց կհասցնի 120-ի:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և տեղական արտադրության հետևողական զարգացումը: Վարչապետը կարևորել է նման հանդիպումների շարունակական անցկացումը՝ ավելացնելով, որ ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում և դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր և ուղիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում