Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Երևանում քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնը տարեց քաղաքացուն վրաերթի է ենթարկել, հասցրել գործարանի պատի տակ ու հեռացել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Հրանտ Հ.-ի գործի դատական քննությունը:

21-ամյա Հրանտը մեղադրվում է մահվան ելքով վրաերթ կատարելու և պատահարի վայրը թողնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 25-ի վաղ առավոտյան, ժամը  5-ն անց 30-ի սահմաններում Հրանտ Հ.-ն իր անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն» մեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայով՝ Հաղթանակի կամրջից՝ Բագրատունյաց պողոտայի ուղղությամբ: Հրանտը Նորքի զանգվածից երթևեկում էր դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

Հասնելով կոնյակի գործարանի առջևի հատվածին, ըստ մեղադրանքի, Հրանտ Հ.-ն «խախտել է ՃԵԿ-ի 67 կետի պահանջները՝ ունենալով տվյալ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, երթևեկության ընթացքում ուշադրությունը շեղել է ճանապարհատրանսպորտային իրադրությունից, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մինչև վրաերթի տեղին հասնելը՝ մեքենան կանգնեցնելու կամ ընթացքը դանդաղեցնելու համար այն հաշվով, որ հետիոտնը դուրս գա վտանգավոր գոտուց: Դրանով Հրանտ Հ.-ն պայմանավորել է վրաերթի առաջացումը, որի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտն Սերգեյ Չ.-ին ու անզգուշությամբ նրան պատճառել է մահ»:

Այնուհետև, վրաերթը կատարելուց հետո Հրանտ Հ.-ն թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, թողել է ընկած տուժողին ու մեքենայով հեռացել է:

Ըստ գործի տվյալների՝ տարեց հետիոտնը Իսակովի պողոտան հատել է հետիոտնային անցման համար անթույլատրելի մասով:

Հրանտ Հ.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Հրանտ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Քամալյանն ասաց, թե պաշտպանական կողմը համաձայն չէ ործով անցկացված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության հետ, ըստ որի՝ Հրանտ Հ.-ն տեխնիկապես հնարավորություն է ունեցել կանխելու վրաերթը ու չի կանխել:

Փորձագետը, ըստ պաշտպանի, վրաերթի կանխման տեխնիկական հնարավորությունը հաշվարկել է՝ մայթից սկսած՝ մինչև վրաերթի վայրը, իսկ պաշտպանի կարծիքով՝ պետք է հաշվարկվեր Հրանտ Հ.-ի կողմից վրաերթի վտանգը՝ փողոց մտած հետիոտնին տեսնելու վայրից մինչև դեպքի վայրը հաշվարկով:

Նախաքննության ժամանակ պաշտպանը միջնորդել է դատաավտոտեխնիկական լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մասին, այդ միջնորդությունը մերժվել է: Պաշտպանական կողմը պատրաստվում է համանման միջնորդությամբ հանդես գալ նաև ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ մինչ այդ՝ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Քանի որ մեղավոր չի ճանաչում ու քանի դեռ մեղադրական դատական ակտ կայացված չէ, ամբաստանյալը մահվան ելքով վրաերթի արդյունքում պատճառած նյութական վնաս չի հատուցել:

Ամբաստանյալ Հրանտ Հ.-ն մագիստրատուրայի ուսանող է: Նա հայտնի մարզիկ է՝ քիքբոքսինգի աշխարհի ու Եվրոպայի եռակի-քառակի չեմպիոն:

Դատարանը հարցաքննում է վկաներին:

Հարցաքննվեց ոստիկանների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության բժշկուհին: Նա ասաց, թե տուժողը պապիկ էր, նա անգիտակից վիճակում հենված-ընկած էր կոնյակի գործարանի պատի տակ:

Տուժողի շորերը, մասնավորապես՝ տաբատը, ըստ վկայի, «կիսահանված էին», ինչից բժշկուհին եզրակացրել էր, որ տուժողին որոշ տարածություն քարշ են տվել, հասցրել են պատի տակ: «Նա ինքնուրույն պատի տակ հայտնվել չէր կարող»,- ասաց վկան:

Բժշկուհին ասաց, որ տուժողը ստացել էր գանգուղեղային տրավմա, սրունքի կոտրվածք ու բազմաթիվ այլ վնասվածքներ: Նա այդպես էլ գիտակցության չի եկել ու որևէ բառ չի ասել: Նրան առաջին օգնություն են ցույց տվել ու հասցրել են Հանրապետական հիվանդանոց: Հիվանդանոց ընդունվելու պահին տարեց մարդը դեռ ողջ էր: Նա մահացել է հիվանդանոցում առավոտյան ժամը 11-ին:

Հարցաքննվեց վրաերթի պահին ամբաստանյալ Հրանտ Հ.-ի կողքին նստած ուղևորը՝ Հրանտի ընկեր Ռաֆիկը:

Նա նշեց, որ Հրանտի մեքենայով գնում էին օդանավակայան: Իրենց առջևից գնում էր մի «Մերսեդես», որը աջ կողմից փակել էր իրենց տեսադաշտը:

Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա մուտք գործելով՝ Հրանտի մեքենան երթևեկել է երրորդ գոտիով, արգելապատնեշից որոշ հեռավորության վրա: Հանկարծ ակնթարթորեն առջևից գնացող «Մերսեդեսի» առջևից հայտնվել է հետիոտնը: Լսվել է դմփոց:

Հրանտը կանգնեցրել է մեքենան: Տեսել են, որ մեքենայի դիմապակին կողմնային մասում վնասվել է: Առջևում ոչինչ չտեսնելով՝ դեպի հետ են քայլել ու տեսել են արգելապատնեշի մոտ ընկած տղամարդուն:

Մոտեցել են նրան: Տղամարդը հայհոյել ու պահանջել է , որ իրենք հեռանան: Հրանտը առաջարկել է օգնել, բայց տղամարդը հայհոյել ու… օգնությունից հրաժարվել է:

Վկայի հիշելով՝ տղամարդը ոտքի վնասվածքից է բողոքել: Այլ վնասվածքներ վկան տուժողի վրա չի տեսել: Հրանտը նրան բարձրացրել է, ինքն էլ կողքից է օգնել: Քարշ չեն տվել՝ իր հիշելով… Նրան դուրս են բերել ճանապարհից ու հենել են մայթի պատին:

Այդ ժամանակ, ըստ վկայի, իրենք խառնված են եղել, ինքը տեսել է, որ Հրանտի գլուխն էլ է վնասվել, չնայած՝ արյուն չէր գալիս: Արյուն չի նկատել նաև բազմաթիվ վնասվածքներ ստացած տուժողի վրա:

Վկան ասաց, թե իրենք մտածել են՝ ավելի լավ է տարիքով մարդու հետ խորհրդակցեն, ու նախընտրել են շտապ հեռանալ՝ գնալ Հրանտենց տուն, ամեն բան պատմել նրա հայրիկին: Այդպես էլ արել են՝ տուժողին թողել են պատի տակ ընկած, շտապօգնություն  չեն ահազանգել, նստել են մեքենա ու գնացել են Հրանտենց տուն, պատմել են նրա հայրիկին, ով անմիջապես տանից դուրս է եկել ու գնացել է դեպքի վայր:

Մինչ Հրանտի հայրիկի հասնելը դեպքի վայրում էին ոստիկանները, վերջիններիս ահազանգով էլ՝ շտապօգնությունը:

Դատարանը հարցրեց վկային՝ ինչո՞ւ շտապօգնություն չեն ահազանգել, չեն օգնել տուժողին:

Վկան պատասխանեց, թե նման շատ դեպքեր կան, կարելի է քննարկել…

Վկայի այս արտահայտությունն առաջացրեց նախագահողի զայրույթը. «Ի՞նչ քննարկենք, եկել եք այստեղ քննարկելո՞ւ, մարդուն գցել եք մեքենայի տակ, թողել եք անօգնական ընկած ու գնացել եք հայրիկի հետ քննարկելո՞ւ…»:

Վկան ասաց, որ տուժողը հայհոյում էր, իրենք էլ «խառն էին». «Չեմ կարող բացատրել հոգեբանական իրավիճակը»:

Վկան ասաց նաև, որ հետիոտնը առաջին մեքենայից՝ «Մերսեդեսից» «պլստացել է» ու ակնթարթորեն հայտնվել է Հրանտի մեքենայի առաջ…

Վկայի նախաքննական ցուցմունքը ևս հրապարակվեց, քանի որ կային հակասություններ դատարանում տված ցուցմունքի հետ:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, թե չի կարող ասել՝ ինչ արագությամբ էր ընթանում Հրանտը: Իրենցից առաջ արծաթագույն «Մերսեդես» էր ընթանում, իրենք Իսակովի պողոտա մուտք գործելով՝ այդ «Մերսեդեսին» սկսել էին վազանց կատարել: Երբ իրենց մեքենան հասել էր «Մերսեդեսի» միջնամասին, անսպասելիորեն վկան տեսել է «Մերսեդեսի» առջևից հայտնված հետիոտնին, ով փողոցը հատում էր աջից ձախ ուղղությամբ: Հրանտը, ըստ վկայի, դեպի աջ է մանևրել, բայց վրաերթը տեղի է ունեցել: Հետիոտնը ընկել է ասֆալտին:

Հրանտ կանգնեցրել է մեքենան, իրենք իջել, մոտեցել են տուժողին, ով բողոքում էր ոտքի վնասվածքից ու հայհոյում էր իրենց: Նրան տեղափոխել են մայթ, օգնություն են առաջարկել, բայց տուժողը, ըստ վկայի, կոպիտ ձևով հրաժարվել է…

Վկան քննիչի հարցին պատասխանել է, թե գիտակցում է, որ սխալ են արել՝ վրաերթի ենթարկված մարդուն թողնել-հեռանալով. «Վախեցած էինք, հեռացանք»:

Վկան հայտնել է, թե տուժողին տեղափոխելուց հետո Հրանտը մեքենան երրորդ գծից առաջին գիծ է տեղափոխել, ապա նորից մոտեցել է տուժողին: Հետո նոր վերադարձել է մեքենայի մոտ, նստել է ղեկին, ու իրենք հեռացել են:

Նախագահողը հարցրեց՝ երիտասարդների մոտ բջջային հեռախոս կա՞ր: Կար՝ եղավ պատասխանը: Թե ինչու անմիջապես չեն ահազանգել շտապօգնություն, ինչու գոնե Հրանտենց տուն գնալու ճանապարհին չեն ահազանգել կամ թե ինչո՞ւ են իրենք շտապել տուն, երբ Հրանտի հայրիկին կարող էին հեռախոսով կանչել դեպքի վայր՝ վկան պատասխանել չկարողացավ:

Վաղ առավոտյան, երբ երթևեկությունը բավական պասիվ է, անցուդարձող մեքենաները՝ շատ քիչ, մարդուն վրաերթի ենթարկելուց հետո մայթ քարշ տալը, ընկած թողնել-հեռանալը, հայրիկի մոտ շտապելը իրավական առումից բացի նաև բարոյական կողմ ունի: Վախն ավելի ուժեղ է դրսևորվել երիտասարդների մոտ, քան՝ մարդկային գութն ու պատասխանատվությունը: Վախն է նրանց թելադրել հետագա գործողությունների ընթացքը…

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում